բ

Զելենսկին հայտնել է զինված ուժերի գլխավոր հրամանատարին փոխելու պատճառը

2024 թվականն Ուկրաինայի համար կարող է հաջող լինել միայն այն դեպքում, եթե պաշտպանության ոլորտում արդյունավետ փոփոխություններ լինեն։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է «Unian»-ը։

«Այսօրվանից նոր թիմ է սկսում ղեկավարել Ուկրաինայի զինված ուժերը։ Ես ուզում եմ, որ պատերազմի տեսլականը Ռաբոտինոյի կամ Ավդեևկայի մեր զինվորների շրջանում, ինչպես նաև Գլխավոր շտաբում նույնը լինի:

Ես տասնյակ զրույցներ եմ ունեցել տարբեր մակարդակների հրամանատարների, մասնավորապես բրիգադային գեներալներ Անդրեյ Իգնատովի, Միխայիլ Դրապատիի, Իգոր Սկիբյուկի ու գնդապետներ Պավել Պալիսայի և Վադիմ Սուխարևսկու հետ։ Նրանք բոլորը դիտարկվում են բանակում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար և ծառայելու են ամենափորձառու ուկրաինացի հրամանատարի ղեկավարությամբ։ Ես գեներալ-գնդապետ Սիրսկուն նշանակել եմ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար»,- նշել է Զելենսկին։

Ավելացնել նոր մեկնաբանություն