
Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Փաշինյան
Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France 24»-ին տված հարցազրույցում։
«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, «սառեցրել» ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- նշել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին, վարչապետի խոսքով՝ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում․ «Դա բոլորովին այլ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանն անդրադառնալու առիթ չենք ունեցել»։
Ավելացնել նոր մեկնաբանություն