a

Ավստրալիան ծրագրում է կառուցել Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ ծովային նավատորմը

Ավստրալիան հայտարարել է իր ռազմանավերի նավատորմը կրկնապատկելու և պաշտպանական ծախսերը լրացուցիչ 11․1 միլիարդ ավստրալիական դոլարով (7.25 միլիարդ դոլար) ավելացնելու տասնամյա ծրագրի մասին: 

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը հայտնել է, որ կառավարության ծրագիրը ի վերջո կավելացնի ռազմածովային նավատորմի վերջրյա մարտական նավերի քանակը՝ 11-ից հասցնելով 26-ի, ինչն ամենամեծն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 

Նավատորմի առնվազն մի մասը զինված կլինի «Tomahawk» հրթիռներով, որոնք կարող են հեռահար հարվածներ հասցնել թշնամու տարածքի խորքերում գտնվող թիրախներին, ինչը զսպման հիմնական կարողություն է: 

«Դա ամենամեծ նավատորմն է, որը մենք կունենանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,- լրագրողներին ասել է Մարլզը:

Ավելացնել նոր մեկնաբանություն