
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները․ Հովիկ Ավանեսով
Ադրբեջանը բռնազավթված բնակավայրերում շարունակում է պետական մակարդակով վարել անհանդուրժողական քաղաքականություն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ:
«Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ: Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգեց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ադրբեջանցի զավթիչների հրապարակած տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվում:
Խոսքը Էլմին Բայրամլիի կողմից 2024 թ. փետրվարի 13-ին «Յութուբում» հրապարակած տեսանյութի մասին է։ Մեր գրասենյակի կողմից կատարելով տեսանյութի ուսումնասիրություն՝ ակնհայտ դարձավ, որ այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի Անդրանիկ փողոցում տեղադրված քանդակները:
Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը:
Լուսանկարը՝ Մարութ Վանյանի»,- հայտնում է Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Ավելացնել նոր մեկնաբանություն