Submitted by H.Andreasyan on

Թուրքիայի երկու քաղաքացի կեղծ փաստաթղթերով հատել է ՀՀ պետական սահմանը. ՔԿ

2024 թ. փետրվարի 20-ին Երևանի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն: Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։

Ի.Ք.-ն և Է.Յ.-ն «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել Հայաստան, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է.Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և պետական սահմանն ապօրինի հատելուն:

Քննիչի կողմից Ի.Ք-ին և Է.Յ.-ին, ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ին մեղադրանքներ են ներկայացվել։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:

Թուրքիայի քաղաքացիներ Ի.Ք.-ն և Է.Յ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց են ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելացնել նոր մեկնաբանություն