hys

Հայաստանի վրա հարձակում գործելու ծրագրեր չունենք. Ալիև

Ալիևը հանդիպել է Բաքվում Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

 Նա նշել է, որ Ժոզեպ Բորելի ոչ ադեկվատ հայտարարությունները հիասթափեցրել են ադրբեջանական կողմին։

«Նախ՝ նրա  հայտարարությունները որևէ իրականություն չեն արտացոլում և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Երկրորդ՝ ադրբեջանական կողմը այս հայտարարությունները համարում է քողարկված սպառնալիք Ադրբեջանի հասցեին․․․ Այսպես` Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա վատ հետևանքներ կունենա։ Նախ` որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք»,- ասել է Ալիևը։

Նա նաև հակաֆրանսիական քարոզչությունն է շարունակել․ «Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է, որը հիմնված է մեր երկրի դեմոնիզացիայի վրա՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու իբր նախապատրաստվելու հետ։ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանին վերջին լուրջ լարվածությունից հետո մինչև այս տարվա փետրվար իրավիճակը սահմանին հանգիստ էր։ Սակայն այն բանից հետո, երբ փետրվարին հայ դիպուկահարը ծանր վիրավորեց ադրբեջանցի զինվորին, մենք ստիպված էինք ժամանակին և ճշգրիտ արձագանքել դրան։ Մեր պատասխանը մի քանի րոպե տևեց, և բավական էր, որ Հայաստանը հասկանար` ադրբեջանցիներին սպանելու փորձն անպատիժ չի մնա, և, ինչպես ասացի, անցյալ տարվա սեպտեմբերից, բացի այս դեպքից, սահմանին հանգիստ է»։  

Բաքվի բռնապետը, խեղաթյուրելով իրականությունը, նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է «խաղաղության» գործընթացին։ 

Ադրբեջանը պարբերաբար դիմում է տարբեր սադրանքների, որոնց համար մեղադրում է հայկական կողմին, և զուգահեռ հայտարարում, որ հավատարիմ է խաղաղության գործընթացին ու հարձակում գործելու ծրագրեր չունի։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն