դետք

ԱՄՆ-ն ակնկալում է կրճատել ուժերը Մերձավոր Արևելքի մերձակայքում

Ամերիկյան ուժերը տարածաշրջանում զգալիորեն կկրճատվեն, առաջիկա շաբաթներին ծովային արագ արձագանքման ուժերը կլքեն Արևելյան Միջերկրական ծովը և կվերադառնան Միացյալ Նահանգներ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Ակնկալվում է, որ ամերիկյան զորքերի «USS Bataan» երկկենցաղային պատրաստի խումբը և 26-րդ ծովային էքսպեդիցիոն ստորաբաժանումը մարտին կսկսեն նավարկել դեպի ԱՄՆ ափեր։

Պաշտոնյաները, որոնք նախընտրել են անանուն մնալ, նշել են, որ զորքերի հեռանալու ճշգրիտ ժամկետը դեռևս պարզ չէ։ Նրանց խոսքով՝ Պենտագոնը դեռ կարող է որոշել խմբավորումը պահել տարածաշրջանում, եթե իրավիճակն արագորեն վատթարանա:

Ծովայինների արագ արձագանքման ուժերն առաջին անգամ տեղակայվել են 2023 թվականի հուլիսին և տարածաշրջան ուղարկվել հոկտեմբերին: Նախկինում դրանց տեղակայման ժամկետը երկարացվել էր, որպեսզի այս ուժերը մնան Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

Ծովայինները նաև պատրաստված են տարհանման գործողություններին աջակցելու համար, որը պատճառներից մեկն էր, թե ինչու նրանք տարածաշրջան ուղարկվեցին Գազայի պատերազմի սկզբում: 

#Դետքի_հետագծով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ` վերջին տարիներին մի շարք տարածաշրջաններից ամերիկյան զորքերը դուրս են բերվում, կամ նրանց թվաքանակը կրճատվում է։ Մերձավոր Արևելքից զորքերի դուրսբերումը կարող է պայմանավորված լինել Գազայում ընթացող պատերազմով, որտեղ առաջիկայում հրադադար հաստատելու հնարավորություն կա։

Ավելացնել նոր մեկնաբանություն