Submitted by H.Andreasyan on
66

ՀՀ տարածք անցած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից վնասազերծված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը ձերբակալված է․ նախաքննությունը շարունակվում է։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024 թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ:

Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն