detq

Հայտնի է, թե քանի հայ թեկնածու է մասնակցում Իրանի խորհրդարանական ընտրություններին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Դետք»-ը, վաղը՝ մարտի 1-ին, կկայանան Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրությունները և Առաջնորդության բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները։ Ընտրություններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից թեկնածու դառնալու համար գրանցված շուրջ 20.000 մարդկանցից հաստատվել է ավելի քան 15.000 մարդու (այսինքն` մոտ 75%-ի)` թեկնածու առաջադրվելու արժանավորությունը։

Իրանահայ համայնքի երկու ընտրամասում ներկայացված է 7 թեկնածու․ Թեհրանի և հյուսիսային իրանահայության ընտրամասում կա 4 թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալեքս Կարապետյանը, Ժոզեֆ Ամիրյանը և Սևան Սոհրային, իսկ Սպահանի և հարավային իրանահայության ընտրամասում` 3 թեկնածու՝ Գեղարդ Մանսուրյանը, Արման Հովսեփը և Էմին Հովսեփը:

Իրանի խորհրդարանն ունի 290 տեղ, յուրաքանչյուր տեղի համար պայքարում է ավելի քան 52 թեկնածու։ Պատգամավորական յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 6 կին թեկնածու։

Հավելենք, որ Իրանում քվեարկելու իրավունք ունի 61 միլիոն 172 հազար 298 մարդ․ երկրում քվեարկելու իրավունք ունեցող տղամարդկանց թիվը 30 միլիոն 945 հազար 13 է, իսկ կանանցը՝ 30 միլիոն 227 հազար 165:

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող երեքուկես միլիոն մարդ առաջին անգամ է քվեարկում (18 և ավելի բարձր տարեկան անձինք)։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն` ազգային փոքրամասնությունների խորհրդարանական տեղերից 2-ը բաժին են ընկնում հայ համայնքին, որոնցից մեկը Թեհրանի և հյուսիսային, իսկ մյուսը՝ հարավային իրանահայությանը։ Հայ համայնքը, ինչպես նախորդ ընտրությունների պարագայում, ներկայումս նույնպես ակտիվորեն մասնակցում է ընտրություններին՝ առաջադրելով ընդհանուր 7 թեկնածու։

Ավելացնել նոր մեկնաբանություն