Դետք

Շվեդիայի դրոշը բարձրացվել Է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և Շվեդիայի թագաժառանգ, արքայադուստր Վիկտորիայի ներկայությամբ։

Արարողությանը ելույթ են ունեցել Շվեդիայի վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Երբ նախագահ Պուտինը երկու տարի առաջ սկսեց իր լիամասշտաբ ներխուժումը, նա ցանկանում էր, որ ՆԱՏՕ-ն ավելի փոքրանա, բայց չհաջողվեց։ ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի ուժեղ է դառնում»,- ասել է Ստոլտենբերգը:

Այսպիսով՝ Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։

Ավելացնել նոր մեկնաբանություն