Ղազախստանն անկեղծ ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի կապակցությամբ. Տոկաև

Ղազախստանն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի կապակցությամբ. Տոկաև

Ղազախստանն անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի և սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ, հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանի և Ադրբեջանի առաջնորդներն այսօր՝ ավելի վաղ, առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների միջպետական խորհրդի նիստը:

Ըստ Ղազախստանի նախագահի աշխատակազմի՝ Բաքուն ու Աստանան քննարկում են առևտրատնտեսական, էներգետիկ համագործակցությունը, «բեկումնային ներդրումային նախագծեր»։

«Ղազախստանն Ադրբեջանի հուսալի բարեկամն ու դաշնակիցն է»,- հայտարարել է Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով ղազախ պաշտոնակցին «Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական աջակցության համար»։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ վաղը Ֆիզուլիում տեղի կունենա Ղազախստանի պետբյուջեի միջոցներով և անձամբ Տոկաևի նախաձեռնությամբ կառուցված մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն