6458745

ԱՄՆ հետախուզությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Երեկ հրապարակվել է ԱՄՆ հետախուզական համայնքի կողմից սպառնալիքների ամենամյա գնահատականը։  Մի փոքր հատված հայ-ադրբեջանական հարաբերություններից

Ամենակարևոր մանրամասները

1. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կպահպանվի, չնայած նրան, որ Բաքվին հաջողվել է գրավել Լեռնային Ղարաբաղը ։  

2. 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր հակամարտությունը կարող է լինել կարճաժամկետ և սահմանափակ ինտենսիվությամբ։ 

3. Նոր հակամարտության ռիսկը մեծացնող գործոններն են՝ նպատակներին հասնելու համար ուժ և ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը, զինվորների մոտ դիրքը, հրադադարի մեխանիզմի և խաղաղության պայմանագրի բացակայությունը։

«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը։

Եզրակացություններ

1. Ադրբեջանը ուժ կկիրառի Հայաստանի դեմ։ Անվտանգության երաշխիքները զսպող մեխանիզմ չեն սահմանափակ էսկալացիայի համար։

2. Հարվածի ամենահավանական ուղղությունը Տավուշն է՝ «անկլավները» ստանալու համար։ Եթե արտաքին դերակատարների կողմից կոշտ արձագանք չլինի, Բաքուն կփորձի հնարավորինս արագ ճեղքել միջանցքը։

3. Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն գործում: Նույնիսկ բանակցությունների ժամանակ Արցախը և «անկլավները» հանձնելով Հայաստանի ղեկավարությունը կստանա նոր պատերազմ, որը նման կլինի 2022 թվականի սեպտեմբերին, երբ կորցրեցին ավելի քան 220 զինվոր և ռազմավարական բարձունքներ ունեցող շուրջ 200 քառ. կմ. տարածք»։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն