6565

Չկրակելnւ հրաման չկա, զորքերն էլ իրենց պարտականությունը կատարում են. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ՀՀ զինված ուժերին հրամայված չէ չկրակել։

«Ո՛չ, չկրակելու հրաման չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա, փոխանցում է Tert.am-ը: 

Լրագրողի հարցին՝  կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գան Տավուշի չորս գյուղերից՝ պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Վարչապետը երեկ բոլոր հարցերին պատասխանել է, ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն