5

Մարսելում այսօր կբացվի Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին

Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանին։ Ելույթներին կհաջորդի փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Թեհլիրյանի դատավարությանը։

orer.eu-ն հայտնում է, որ այսօր ժամը 11։00-ին, Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսավորությամբ տեղի կունենա հայ ժողովրդի արդարահատույց անհատի՝ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու բացումը։ Բացումից հետո, Պոմոնի Հայ Առաքելական եկեղեցու սրահում տեղի կունենա հիշատակի ձեռնարկ։

Թեհլիրյանը ծնվել է 1896թ ապրիլի 2ին Բագառիճում՝ Օսմանյան կայսրությունում եւ մահացել է 1960թ մայիսի 23ին Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։ Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ ՀՅԴ անդամ էր։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն