ցդ

Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել

Երբ երկրի ղեկավարն ասում է, որ պետք է տարածք հանձնել, հակառակ դեպքում կլինի պատերազմ ու պատերազմով կհանձնենք, դա նշանակում է, որ լեգիտիմացնում է այդ պատերազմը։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ բացատրելով իր դիրքորոշման էությունը. 

«Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել, միջազգային հանրությանը ցույց տալով, որ.

1. Հայաստանի ղեկավարը ճանաչել է այդ տարածքները որպես ադրբեջանական, 

2. Հայաստանի ղեկավարը չի վերահսկում իրավիճակը, եւ երկրի բնակիչներն իրեն չեն ենթարկվում, ուրեմն Ադրբեջանին մնում է ուժ գործադրել եւ դա օրինական է համարել Հայաստանի ղեկավարը, 

3. Այն անձինք, ովքեր ինքնապաշտպանություն կկազմակերպեն, ապստամբներ են, չեն վերահսկվում օրինական իշխանության կողմից եւ նրանց հանդեպ արտաքին ուժ կիրառելն իրավաչափ է:

Արդյունքում Հայաստանի վարչապետ կոչվող անձը ոչ միայն տարածքներ է հանձնում, այլեւ այդ տարածքների բնակիչներին, որոնց թշնամին կարող է պատանդ վերցնել, կամ' լիկվիդացնել: Փաստորեն այդ անձը ՀՀ քաղաքացիների կյանքի ու սեփականության իրավունքից զրկում է: 

Այս հայտարարությունն արդեն իսկ հիմք է, որպեսզի նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական և նա հայտարարվի օրենքից դուրս:

Օրենքից դուրս է նաև ԱԺ մեծամասնության ֆրակցիան, այսինքն՝ ողջ ԱԺ-ն, իսկ եթե նման անօրինական խորհրդարանի մյուս ֆրակցիաները վայր չեն դնում մանդատները, դա նշանակում է, որ ՀՀ այսպես կոչված ղեկավարին և նրա Խորհրդարանին, նրանց քաղաքականությունը համարում են սահմանադրությանը համապատասխան և կիսում են պատասխանատվությունը»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն