Թուրքական ԶՈՒ-ի ռազմաօդային ստորաբաժանումները օդային հարձակումներ են իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքական ԶՈՒ-ի ռազմաօդային ստորաբաժանումները օդային հարձակումներ են իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ թուրքական ԶՈՒ-ի ռազմաօդային ստորաբաժանումները օդային հարձակումներ են իրականացրել Իրաքի հյուսիսում:

Նշվում է, որ գործողություններն ուղղված են եղել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմակաքաղաքական կազմակերպության  դեմ:

Գործողությունների ընթացքում Իրաքի Մեթինա, Զափ, Հաքուրք, Գարա և Քանդիլ նահանգներում ոչնչացվել է 27 թիրախ, որոնք ըստ թուրքական կողմի՝ որպես ապաստարան և թաքստոց են օգտագործվել PKK-ի անդամների կողմից:

Ավելացնել նոր մեկնաբանություն