Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվել են երկրորդական պատժամիջոցների կիրառման նոր համակարգի շուրջ

Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվել են երկրորդական պատժամիջոցների կիրառման նոր համակարգի շուրջ

Վաշինգտոնը և Անկարան համաձայնեցրել են երկրորդական պատժամիջոցների հարցը:

Այդ համաձայնությամբ պատժամիջոցների կենթարկվեն ռուսական ընկերությունների հետ համագործակցող օտարերկրյա ընկերությունները:

Նախկինում ԱՄՆ-ի կողմից անմիջապես երկրորդական պատժամիջոցներ են սահմանվել մի շարք թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն են իրականացրել։

Նոր համաձայնագրով ԱՄՆ-ն նախ ծանուցելու է թուրքական կողմին կասկածելի ընկերությունների գործունեության մասին։ «Թուրքիան պետք է հետաքննություն անցկացնի և արդյունքների մասին տեղեկացնի ԱՄՆ-ին, ինչից հետո անհրաժեշտության դեպքում միջոցներ կկիրառվեն»,- գրել է «Hürriyet» թերթը։

Հունվարին հայտնի դարձավ, որ թուրքական բանկերը հրաժարվում են ռուսական բանկերի հետ աշխատելուց՝ չցանկանալով ԱՄՆ-ի կողմից ենթարկվել երկրորդական պատժամիջոցների։

Թուրքիայի գրեթե բոլոր բանկերը խզել են թղթակցային հարաբերությունները Ռուսաստանի վարկային կազմակերպությունների հետ և դադարեցրել վճարումները: Իրավիճակը վատթարացել է 2023 թվականի դեկտեմբերին, երբ ուժի մեջ է մտել Եվրամիության պատժամիջոցների 12-րդ փաթեթը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ իր հերթին վավերացրել է երկրորդական պատժամիջոցների հրամանագիրը։

Երկու փաստաթղթերն էլ ընդունվել են ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսների վարած պատերազմի շարունակման։

Ավելացնել նոր մեկնաբանություն