asv

4 գյուղ  և 4 անկլավի հետ մենք կորցնում ենք 24 մարտական դիրք. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջի գրառման մեջ քարտեզ է ներկայացրել, որտեղ հստակ ուրվագծվում է, թե ինչ պատկեր է լինելու՝ Տավուշի մարզի չորս գյուղերի և այսպես կոչված անկլավների հանձնումից հետո․ 

«Կապույտը՝  Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սարերով) հիմնականը փակվելու է:
Պատկերում Կարմիրը նոր սահմանն է:
Բաղանիս - Ոսկեպար ճանապարհը փակվելու է:

Բերքաբերը ընկնելու է երկու ադրբեջանական գյուղերի արանքը, իսկ ճանապարհը դեպի Իջևան վերահսկվելու է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:

Կիրանցի և Աջարկութի ճանապարհը փակվելու է և ստիպված նոր ճանապարհ են սարքելու:
Ոսկեպարը շատ վատ իրավճակում է հայտնվելու՝ երկու ադրբեջանական գյուղերի միջև և փակ ճանապարհով:

Այգեհովիտ-Իջևան ճանապարհը փակվելու է:
Նոր ճանապարհե դանդաղ սարքում են: Իջևան - Ենոքավան - Սարերով - Ջուջևան
Լոռու Թեղուտ համայնքը դառնալու է սահմանամերձ: Թեղուտից մինչև սահման 8 կմ:

4 գյուղ  և 4 անկլավի հետ մենք կորցնում ենք 24 մարտական դիրք. որպեսզի որոշակի անվտանգության մակարդակ ապահովենք ներսի տարածքների նկատմամաբ, պետք է լինելու մոտ 38 մարտական դիրք, քանի որ տարածքը փոքրացել է, սակայն շփման գիծը մեծացել է:

Ադրբեջանը լայն բացվածք է ստանում դեպի Լոռի ու Կիրովական բացազատվելու համար:
Սա մեր քարտեզագիր ու տեղանքին լավ ծանոթ ընկերն է ինձ փոխանցել: Ամեն բան շատ պարզ ու հստակ»:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն