
Ադրբեջանը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով դիմել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։
Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովը մեկնարկել է երեկ Բրյուսելում:
Նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանն ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև դնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։
«Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է 1976 թվականին 9․5-բալանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալի համար։ Այն միջուկային մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար»,- ասված է հայտարարությունում:
Ավելացնել նոր մեկնաբանություն