«Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ՀԱՊԿ-ի գործունեությունը»․ Լավրով
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Aravot.am»-ի փոխանցմամբ՝ «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։
Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։
«Չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է ՀՀ շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ էր իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել երկիր՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար»։
ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021 թվականին, սակայն առավոտյան Փաշինյանն արթնացավ և ասաց, որ կոնսենսուս չկա,- նաև ասել է Լավրովը՝ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:
Մենք նստեցինք մինչև գիշեր, հաստատեցինք ամեն ինչ, իսկ առավոտյան, երբ նախագահներն ու վարչապետները հանդիպեցին, պարզվեց՝ որոշման շուրջ համաձայնություն չկա, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Մի քանի օր անց Փաշինյանը ԵՄ խաղաղապահ առաքելություն հրավիրեց Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի ընդամենը 2 ամսով։ Եվ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այս առաքելությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն