0011

«Պայքարի ցանկացած դրսևորում, որի հիմքում հայկական շահերի առաջմղումն է, փաշինյանական իշխանության կոշտ դիմադրությանն է արժանանում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆաշիստական Գերմանիայի ծավալապաշտական գործողություններից և Ֆրանսիան օկուպացնելուց հետո ֆրանսիացի հայտնի գեներալ և Ֆրանսիայի պարծանք Շառլ դը Գոլը 1940 թվականի հունիսի 18-ին Լոնդոնի ռադիոյով ուղերձով դիմեց Բրիտանիայի տարածքում գտնվող ֆրանսիացի բոլոր սպաներին, զինվորներին և ռազմական մասնագետներին՝ պայքարը շարունակելու կոչով:

Մեծ Բրիտանիան ոչ միայն գեներալի ուղերձը չդիտարկեց որպես իր ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք, այլ ճանաչեց Շառլ դը Գոլի կառավարությունը որպես վտարանդի:

Հետագայում այն ճանաչեցին այդ ժամանակվա հսկաները` ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը:

Իսկ թե ինչու է Հայաստանի կառավարության նիստում մարդ վատացել և ուշաթափվել Արցախի նախագահի այն հայտարարությունից, որը ֆրանսիական «Ֆիգարո»-ի հետ զրույցում նշել է, թե «այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները», արդեն պարզ է:

Նախ՝ Փաշինյանը հավաստիացրել է իր ադրբեջանցի գործընկերներին, որ անհանգստանալու բան չկա, իրենք ոչ միայն չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, այլև Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի:

Երկրորդ՝ իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի նաև այն պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիային և տարածքային պահանջատիրությանը՝ հայտարարելով, թե ինչպես ՀՀ իշխանությունները իրենց երկիրը կարող են անվտանգ համարել, երբ ՀՀ տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին:

Սա փաշինյանական իշխանության հաշվարկից դուրս է, որովհետև ի տարբերություն իրենց, ովքեր, յուրաքանչյուր անգամ տարածք հանձնելով կամ զիջելով, դրանք սկզբում ադրբեջանական են հռչակում, հետո փորձում թեման փակել, Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է:

Դիմադրության, պայքարի ցանկացած դրսևորում, որի հիմքում հայկական շահերի առաջմղումն է, փաշինյանական իշխանության կոշտ դիմադրությանն է արժանանում, սակայն այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները