Տոկիոն ցանկանում է զորքեր տեղակայել Ֆիլիպիններում

Տոկիոն ցանկանում է զորքեր տեղակայել Ֆիլիպիններում

Մանիլան և Տոկիոն Ֆիլիպիններում ճապոնական ռազմական ուժերի տեղակայման հարցի քննարկման փուլում են։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Ֆիլիպինների դեսպան Խոսե Մանուել Ռոմուալդեսը։

Ռոմուալդեսը նշել է, որ երկրները դիտարկել են ռոտացիոն սկզբունքով զորքեր տեղակայելու հնարավորությունը: Դեսպանն ընդգծել է, որ Մանիլայի և Տոկիոյի կառավարությունները մոտենում են «փոխադարձ մուտքի համաձայնագրի» կնքմանը, որը նաև թույլ կտա համատեղ վարժանքներ և զինվորական անձնակազմի վերապատրաստում միմյանց տարածքում։

«Սա մի բան է, որը մենք արդեն քննարկել ենք ավելի վաղ և կշարունակենք այդ հարցը դիտարկել որպես մեր փոխգործակցության մաս»,- նշել է դեսպանը «Financial Times»-ի հետ զրույցում։

Դիվանագետը հավելել է, որ Միացյալ Նահանգները և Ֆիլիպինները «շատ մոտ են» ռազմական հետախուզական տեղեկության փոխանակման մասին համաձայնագրի կնքմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն