Ռուսաստանը և Չինաստանը զգուշացնում են ՆԱՏՕ-ին հեռու մնալ Ասիայից
Մոսկվայի և Պեկինի գլխավոր դիվանագետները երեքշաբթի մեղադրել են ՆԱՏՕ-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան մուտք գործելու փորձերի մեջ և զգուշացրել անդրատլանտյան դաշինքին «հեռու պահել ձեռքերը մեր ընդհանուր բնօրրանից»:
Չինաստանի ներկայացուցիչ Վանգ Յիի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ երկու կողմերը վիճարկել են «նոր անվտանգային քաղաքականությունը Եվրասիայում՝ որպես եվրաատլանտյան մեխանիզմ՝ շարունակելով ինքնաոչնչացում իրագործել», տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ Պեկինի՝ ՆԱՏՕ-ն՝ որպես արևմտյան դաշինք, ամրապնդում է իր ներկայությունը Ասիայում՝ ուղիղ սպառնալիք դառնալով տարածաշրջանային ազդեցության համար, ինչպես նաև առաջացնելով անվտանգային մտահոգություններ։ Շրջափակման վերաբերյալ ևս մտահոգություններ են հնչեցվել, որոնք նախկինում արտահայտել է նաև Վլադիմիր Պուտինը, որն Ուկրաինա իր ներխուժման հիմնավորում է նշել ՆԱՏՕ-ի ենթադրյալ հարձակումը։
«Բազմիցս խոսել ենք Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության մասին, հենց այս տարածաշրջանում է ԱՄՆ-ն շարունակում վարել մասնավոր ռազմական և սահմանափակ անդամակցությամբ քաղաքական դաշինքների քաղաքականություն, որոնք ակնհայտորեն ուղղված են Չինաստանի և Ռուսաստանի դեմ»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նույնպես «առաջնահերթություն են տալիս իրենց դաշինքի քաղաքականության որդեգրած մոտեցումներին՝ հատկապես ընդգծելով Հյուսիսատլանտյան դաշինքի՝ տարածաշրջան մտնելու անհրաժեշտությունը»:
Ռուս դիվանագետը հավելել է, որ Վանգի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է «երկակի հակազդեցության» քաղաքականություն Արևմուտքի կողմից «բազմաբևեռ աշխարհակարգի և ժողովրդավարացման ու արդարության» դեմ. «Ցանկացած նկատառում կամ գործողություն, որը բաժանման կամ առճակատման պատճառ կդառնա, չի ընդունվում Ասիա-խաղաղօվկիանոսյան դաշինքի կողմից և ապագա չունի»։
Վանգն իր հերթին նշել է, որ երկու երկրներն էլ դեմ են հեգեմոնիզմին, գլոբալ գործերում ուժային քաղաքականությանը և միայն մի քանի ազգերի կողմից մենաշնորհներին, նշված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն