
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիային
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Ֆրանսիային Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու որոշումից հետո. «Չնայած Ադրբեջանի կողմից պայմանավորվածության հիման վրա շուրջ 25 տարի Ֆրանսիայի միջնորդական դերին` 2020 թվականի պատերազմից հետո այս երկրի ակնհայտ հակաադրբեջանական քայլերը բոլորին են հայտնի։
Չնայած ֆրանսիական կողմի կողմից Ադրբեջանին միակողմանի գործողությունների մեջ մեղադրելուն` Ֆրանսիայի դեմ մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները միայն պատասխան էին այդ երկրի ապակառուցողական գործունեությանը։ Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին` մենք միշտ բաց ենք պահել երկխոսության դռները։
Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հատկապես վերջին 3 ու կես տարվա ընթացքում ձեռնարկված քայլերով և թույլ է տվել իրավիճակի սրում»։
Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելն արդյունքի չի բերի, ապա նշել, որ ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները «իր ազգային շահերը պաշտպանելու համար»։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը լուրջ ռեսուրսներ է կենտրոնացրել հակաֆրանսիական քարոզչական արշավի ու հրապարակային քայլերի համար: Մամուլում հրապարակվում են հակաֆրանսիական հոդվածներ, հեռարձակվում են ռեպորտաժներ, և հրավիրվում համաժողովներ: Այսպիսով հակաֆրանսիական տրամադրությունները արմատավորվում են նաև Ադրբեջանի հասարակության շրջանում:
Ավելացնել նոր մեկնաբանություն