hrtir

Հյուսիսային Կորեան նոր «գերխոշոր մարտագլխիկի» փորձարկում է անցկացրել

Հյուսիսային Կորեան փորձարկել է «գերխոշոր մարտագլխիկը», որը նախատեսված է ռազմավարական թևավոր հրթիռի համար, հայտնում են հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները՝ հավելելով, որ նաև նոր տեսակի հակաօդային հրթիռ են արձակել։

«ԿԺԴՀ հրթիռային վարչությունն իրականացրել է գերխոշոր մարտագլխիկի ուժային փորձարկում, որը նախատեսված է «Hwasal-1 Ra-3» ռազմավարական թևավոր հրթիռի համար»,- շաբաթ հաղորդել է KCNA լրատվական գործակալությունը:

Հյուսիսային Կորեան նաև ուրբաթ կեսօրին իրականացրել է «Pyoljji-1-2»-ի փորձնական արձակում, որը, պետական ԶԼՄ-ների համաձայն, «նոր տիպի զենիթահրթիռ» է:

Ավելացնել նոր մեկնաբանություն