ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան համատեղ հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ կանցկացնեն
ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ավստրալիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են 2027 թվականին առաջին եռակողմ հրթիռային և հակաօդային պաշտպանության զորավարժություններ անցկացնելու մասին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Հավայան նահանգում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում։ Առաջիկա երկու տարում կողմերը պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել՝ կիրառելով հինգերորդ սերնդի «F-35» կործանիչներ։
Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խթանելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Ավելացնել նոր մեկնաբանություն