Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86․6, այլ 100․000 քկմ է համարում. Թաթոյան
Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի տարածքներ: Օկուպացված են նաև Տավուշում ՀՀ տարածքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նաև նշել է. «Ադրբեջանական զինված ծառայողները հրաժարվում են դուրս գալ այդ տարածքներից: Ավելին, Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ադրբեջանի նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86․6, այլ 100․000 քառ. կմ է համարում:
Ուստի, անվտանգության այսօրվա մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում` բոլոր դետալներով կապի մեջ»:
Ավելացնել նոր մեկնաբանություն