852

ԱՄՆ-ն չպատժեց Հայաստանին, բայց վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը. Արա Պապյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Նախօրեին Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը` գլխավորելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը: Ամերիկացի պաշտոնյան նաև հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: Ինչո՞վ էր այս այցը հատկանշական, և ի՞նչ զարգացումներ կարող են հետևել դրան, «Դետք»-ը հարց ուղղեց քաղաքագետ Արա Պապյանին:

Մեր զրուցակցի խոսքով` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ՛Բրայենի այցը կարևոր էր, որովհետև սրանով ամերիկացիները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը (ոչ թե իշխանությունները) որոշակի կարևորություն ունի իրենց համար:

«Այցի ժամանակահատվածն էլ, կարծում եմ, պատահականորեն ընտրված չէր, որովհետև, ըստ էության, նույն օրը Ալիևը մեկնել էր Անկարա, այնտեղ հանդիպել Էրդողանի հետ, ապա Ֆիդանը մեկնել էր ՌԴ և հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսինքն` մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում տարածաշրջանում ազդեցության ոլորտների, հարաբերությունների և այլնի որոշակի վերաբաշխում: Կարելի է ասել` Թուրքիան ու Բաքվի Հանրապետությունը (խմբ.) ավելի սերտանում են Ռուսաստանի հետ, և, բնականաբար, ԱՄՆ-ն էլ փորձում է Հայաստանի հետ սերտացնել հարաբերությունները:

Այդ ուղղությամբ կա առաջընթաց, բայց ես կասեի, որ դա բավարար չէ, որովհետև ի՞նչ ունենք գործնականում. ունենք մի փաստաթուղթ` ստորագրված մաքսային տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, այսինքն` իրենք պետք է իմանան, թե մենք ինչ ենք ներմուծում ու արտահանում, և սա, ես կասեի, կապում եմ ամերիկյան մամուլում հնչած այն մեղադրանքների հետ, որ Հայաստանը ներմուծում է Ռուսաստանի համար արգելված ապրանքներ, մասնավորապես չիպեր, և արտահանում է Ռուսաստան: Հիմա ԱՄՆ-ն, առանց պատժելու Հայաստանին, որովհետև կարող էին մեր երկիրը գցել սև ցուցակի մեջ և ընդհանրապես չծախել այդ ապրանքները, վերահսկում է ՌԴ արտահանումը: Եթե պարզվի, որ Հայաստան ինչ-որ բան է ներմուծվել, որը հետո արտահանվել է, ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա»,- ասաց Պապյանը:

Ջեյմս Օ՛Բրայենի այցի ժամանակ խոսվեց նաև ռազմավարական համագործակցության մասին, դա ի՞նչ է իրենից ներկայացնում: Արա Պապյանի դիտարկմամբ` դա գործիք է, որն էլի լավ է, սակայն շատ կարևոր է, թե ինչ բովանդակություն կունենա, որովհետև դու կարող ես ունենալ հանձնաժողով, և արդյունք չլինի, բայց կարող ես նաև արդյունավետ աշխատել, այսինքն` դա վերջնական փաստաթուղթ չէ, այլ գործիքի ստեղծում: 

«Ընդհանուր, այցը Հայաստանի համար գնահատում եմ դրական: Բնական է, որ իշխանությունները սա կփորձեն շահարկել, թե տեսեք, ինչ լավ հարաբերություններ ունենք Արևմուտքի հետ, բայց պետք է ասեմ, որ սա ոչ թե շնորհիվ մեր իշխանությունների վարած քաղաքականության է, այլ ի հեճուկս այդ քաղաքականության, որովհետև ամեն պարագայում Արևմուտքն ունի որոշակի շահեր և գործում է այդ շրջանակում»,- նշեց քաղաքագետը: 

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ԱՄՆ պաշտոնյայի այցը ներառո՞ւմ էր նաև տարածաշրջանային խնդիրներ` հաշվի առնելով, որ այս օրերին ակտիվ զարգացումներ են Հայաստանի հարևանությամբ` Վրաստանում և Իրանում: Պապյանը նշեց, որ Արևմուտքը Հարավային Կովկասն առաջին հերթին դիտարկում է որպես տարածաշրջան, բայց անկախ դրանից` Հայաստանն ու Վրաստանը հաճախ դիտարկվում են մի փաթեթում: 

«Ամերիկյան տեսանկյունից, բնականաբար, Վրաստանում բարդություններ կան, ամեն դեպքում Վրաստանն արդեն սպառնալիքներ է ստացել Արևմուտքից, որ կվերանայեն ԵՄ թեկնածուի կարգավիճակը, ինչպես նաև վիզաների ազատականացման հարցը, և կա նաև հակառակ խոսակցությունը, թե Հայաստանի համար հնարավոր է ազատականացնեն վիզաները: Նրանք իրականացնում են «բլիթի և մտրակի քաղաքականություն», ինչ-որ բանով շահագրգռում են, ինչ-որ բանով` սպառնում: 

Այստեղ պետք է ավելացնենք նաև Իրանի հարցը, որովհետև ամերիկյան ավելի մեծ շահերի տեսանկյունից, մասնավորապես, Չինաստանի դեմ հնդկական հակակշիռ ստեղծելու պարագայում, Իրանի դերը մեծ է: Վերջին շրջանում որոշակի լուրեր եղան Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ, կարծում եմ` իրավիճակն ավելի հստակ կլինի նախագահական ընտրություններից հետո, սակայն, կարճ ասած, Իրանի դերը վճռորոշ է Հարավային Կովկասի ճակատագրի համար, իսկ Հարավային Կովկասում էլ Վրաստանը կարևոր է մեզ համար»,- ընդգծեց Արա Պապյանը: 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS