default

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն «ամենայն ուշադրությամբ» հետևում են տեղի ունենալիք Պուտին- Չեն Ըն հանդիպմանը

Անցյալ սեպտեմբերին` Կիմ Ջոնգ Կյուին Ռուսաստանում հյուրընկալելուց հետո, Պուտինը խոստացել էր այցելել Հյուսիսային Կորեա։ Հարավային Կորեայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաները զգուշացնում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հյուսիսային Կորեա, որն ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու այս ամսին Փյոնգյանգում և հիմք է հանդիսանալու ռազմական կապերի ամրապնդման համար, կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի խախտում։

Սեուլի արտաքին գործերի նախարարության ուրբաթ օրվա հաղորդագրության համաձայն՝ փոխարտգործնախարար Կիմ Ջոնգ Կյունը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմփբելի հետ արտակարգ հեռախոսազրույցում ասել է, որ Պուտինի այցը չպետք է հանգեցնի Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական համագործակցության հետագա զարգացմանը։

«Ուշադիր հետևելով հարակից զարգացումներին՝ երկու կողմերը պայմանավորվել են անխախտ համագործակցության միջոցով վճռականորեն պատասխանել Հարավային Կորեայի դեմ Հյուսիսային Կորեայի սադրանքներին և տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն