default

Իսրայելի Պնախարարը Բլինքենի հետ քննարկել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարմանը «այլընտրանք» գտնելու հարցը

 

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարման համար «այլընտրանքներ» փնտրելու հարցը։

Գալանտը երեքշբաթի արված հայտարարության մեջ նշել է, որ ինքն ու Բլինքենը հանդիպել են Վաշինգտոնում և քննարկել Գազայում այս պահի տեղի ունեցող իսրայելական պատերազմի զարգացումները, ինչպես նաև Հյուսիսային Իսրայելում լիբանանյան «Հիզբոլլահ» խմբավորման հետ կապված սրացումները:

Հայտարարության համաձայն՝ Գալանտը ասել է Բլինքենին. «Մեր թշնամիների և գործընկներների աչքերը Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա են. մենք պետք է շտապ լուծենք մեր միջև եղած տարաձայնությունները և միասին լինենք»։

Ավելացնել նոր մեկնաբանություն