Զելենսկին ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հուլիսի 9-ին ժամանել են Վաշինգտոն, հայտնել է ԱՄՆ-ում ուկրաինալեզու «FREEDOM» հեռուստաալիքը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Զելենսկի ամուսինները ծաղկեպսակներ են դրել Հոլոդոմորի զոհերի հուշարձանին և հանդիպել ԱՄՆ-ի ուկրաինական համայնքի հետ։
Հյուսիսատլանտյան դաշինքի հոբելյանական գագաթնաժողովը կկայանա հուլիսի 9-11-ը։ ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում, որտեղ դաշինքը որոշում է ընդունել, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առանց անդամության գործողությունների ծրագրի (MAP):
Ավելացնել նոր մեկնաբանություն