693852

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության․ Բլինքեն

Վաշինգտոնում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրով-Բլինքեն եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետքարտուղարը ելույթ է ունեցել, շեշտելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։

«Շուրջ մեկուկես տարի Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու շուրջ բանակցությունների ուղղությամբ։ Սա երկարատև և արժանապատիվ գործընթաց է և բացառիկ հնարավորություն է 2 երկրների և տարածաշրջանի համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար: Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները աջակցել է իր օգնությամբ, աջակցել է Եվրամիության և եվրոպական բազմաթիվ այլ գործընկերների հետ միասին։

Այսօր հնարավորություն է ստեղծվել, ամբողջացնելու առաջընթացը, որ ձեռք է բերվել, ավարտին հասցնել, այն, ինչ մնացել է։ Ես հավատում եմ, որ 2 երկրներ էլ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, դրան ԱՄՆ-ը շատ- շատ է աջակցում։ Այսօր կտեսնենք, թե էլ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները օգնելու հասնել համաձայնության», - հայտարարել է Էնթոնի Բլինքենը։

Հանդիպման արդյունքների մասին առայժմ տեղեկություն չկա։

Ավելացնել նոր մեկնաբանություն