Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի 11-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը:
Անդրադառնալով այդ հարցին՝ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը՝ հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով: Նա նշել է, որ դա կարող է նոր էջ բացել տարածաշրջանում:
Ֆրանսիայի նախագահը նաև վերահաստատել է Թուրքիայի հետ դրական երկկողմ օրակարգը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն