Submitted by M. Gasparyan on
default

Պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ Իսրայելը հասնի իր բոլոր նպատակներին. Նեթանյահու

Պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ Իսրայելը հասնի իր բոլոր նպատակներին, ըստ Times of Israel-ի՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Եվ այդ նպատակներն, ըստ նրա, ներառում են հյուսիսային բնակիչների վերադարձն իրենց տներ:

Ըստ Նեթանյահուի՝ բոլոր նպատակներին հասնելը «լիակատար հաղթանակ կբերի և կվերականգնի Իսրայելի զսպման ներուժը»։

Նա հավելել է, որ վերջին շաբաթներին, իսրայելական ռազմական ճնշման հետևանքով «ՀԱՄԱՍ-ի շարքերում ակնհայտ ճեղքեր են նկատվում։ ՀԱՄԱՍ-ի հրամանատարները թաքնված են և կապ չունեն իրենց ուժերի հետ»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նա նշել է նաև, որ Գազայի բնակիչները, որոնցից շատերը աջակցում էին ՀԱՄԱՍ-ին, տեղյակ են, թե ինչ աղետ է դա իրենց բերել: Ահաբեկիչների հարվածվելու ենք աննախադեպ ուժով, մինչև  ամբողջությամբ ոչնչացվելը։

Նա նաև նշել է, որ իսրայելական զորքերը առաջ են շարժվում Գազայի հատվածում՝ մասնավորապես Ռաֆահում և Ֆիլադելֆիական միջանցքում։

Դիմելով 120 պատանդներին, Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն առաջին հերթին մտածում է իրենց մասին, և որ երկիրը նրանց բոլորին տուն վերադարձնելու բարոյական պարտավորություն է ստանձնել:

Ծաղրելով անանուն աղբյուրների մեկնաբանությունները՝ Նեթանյահուն պարծեցել է իր «սկզբունքայնությամբ»։ «Ես պայմաններ չեմ դնում։ Եվ չեմ չեղարկում պայմանները։ Բայց ես նաև թույլ չեմ տալիս, որ ՀԱՄԱՍ-ը մեկ միլիմետր անգամ տեղից շարժվի»,-նշել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն