default

Զելենսկի. Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կստորագրի ևս երեք երկրի հետ

Ուկրաինան նախատեսում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ նոր համաձայնագրեր ստորագրել երեք երկրների հետ։ Դրանցից երկուսի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են, ասել է Ուկրաինայի նախագահն իր ուղերձում, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Նա հիշեցրել է, որ վերջին օրերին Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր է ստորագրել Լեհաստանի, Լյուքսեմբուրգի և Ռումինիայի հետ։

«Եվ այժմ թիմն աշխատում է նոր փաստաթղթերի վրա․ համաձայնագրեր կլինեն Չեխիայի, Սլովենիայի հետ, իսկ Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպումից հետո մենք որոշեցինք նույնպիսի համաձայնագիր պատրաստել», - ասել է Զելենսկին։

Ավելացնել նոր մեկնաբանություն