default

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Մեծ Բրիտանիայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ այսօր ումարել են Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ հանդիպումը: Ղեկավարները քննարկել են Ուկրաինային ցուցաբերվող շարունակական աջակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերները, ինչպիսիք են էներգետիկան և կապը, անվտանգությունը, ժողովրդավարությունը և միգրացիան: Գագաթաժողովին մասնակցել են նաև Արևմտյան Բալկանների երկրների ղեկավարները։

Եվրոպական քաղաքական համայնքը, որը ստեղծվել է 2022 թվականին, նպատակ ունի խթանել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ լուծելու ընդհանուր շահեր ներկայացնող խնդիրները և ամրապնդել եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը: Քաղաքական համակարգման այս հարթակը, ինչպես բազմիցս նշվել է, չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի և նպատակ չունի այս փուլում ստեղծել նորերը։

Լիագումար նիստի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ողջունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եվրոպական արժեքները պահպանելու ջանքերի համար՝ հավելելով, որ «մենք ձեզ հետ կլինենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի սպառնալիքը տարածվել է հենց ամբողջ Եվրոպայում։

Սթարմերը, ով վարչապետ է դարձել երկու շաբաթից էլ քիչ առաջ, ընդգծել է, որ իր ղեկավարությամբ Մեծ Բրիտանիան կլինի Եվրոպայի բարեկամն ու գործընկերը՝ պատրաստ աշխատելու եվրոպական երկրների հետ։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։ «Սա ապացուցում է, որ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում ԵՄ-ն կարող է կատարել իր խոստումները»,- ասել է Զելենսկին լիագումար նիստում։ Նա կոչ է արել Եվրոպայի առաջնորդներին ցուցաբերել հավաքական կամք՝ ձեռնարկելու քայլեր, որոնք կօգնեն կասեցնել Ռուսաստանի ագրեսիան:

Ավելացնել նոր մեկնաբանություն