hdudjsd

Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպետք է լինեն․ Հաջիև

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Իլհամ  Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին տված հայտարարության մեջ նշել է․

 «Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ սահմանադրական հիմունքներով։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է։ Բայց եթե սահմանադրությամբ այլ պետության տարածքի նկատմամբ պահանջներ կան, դրանք պետք է դադարեցվեն։ 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու համար, որովհետև ըստ նրա՝ կարիք չկա, որ Մինսկի խմբի նման ինստիտուտը մնա․ եթե ​​հակամարտություն չկա, ինչո՞վ է պայմանավորված Մինսկի խմբի գոյությունը։

Թարմացում․  «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության համաժողովին», - այս մասին Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը պաշտոնական հրավերով դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին