Եմենի վրա իսրայելական հարձակման թիրախ է ողջ Մերձավոր Արևելքը, ասել է ռազմական հրամանատարը
Թել Ավիվի վրա հութիների անօդաչու թռչող սարքով հարձակումից հետո Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմտյան Ալ-Հուդայդայի ուղղությամբ
Անցյալ շաբաթավերջին Եմենի վրա իսրայելական հարձակումն ուղղված էր ամբողջ Մերձավոր Արևելքին, ներառյալ Հեզբոլլահը և Իրանը, հինգշաբթի ասել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարը: Այս մասին տեղեկություններ է հաղորդում Եմենի տեղական մամուլը։
«Կլինեն հնարավորինս մահացու հարվածներ մեզ ծանոթ թշնամու դեմ, և կլինեն անակնկալներ», - ասել է Բարը տեղական իշխանությունների ղեկավարների հետ քննարկման ժամանակ Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դեյվիդ ավիաբազայում:
«Մենք պատրաստ ենք պատերազմի. Իսրայելի ռազմաօդային ուժերի ողջ պատասխանատվությունն է՝ իրականացնելու բոլոր օպերատիվ ծրագրերը»,- հավելել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն