ֆդ

Սոցհարցման արդյունքներով Հարիսն առաջ է անցել Թրամփից

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդականությամբ առաջ է անցել մրցակից Դոնալդ Թրամփից՝ ԱՄՆ-ի դեմոկրատների համագումարից մեկ շաբաթ առաջ։

Այս մասին վկայում են ABC-ի և The Washington Post-ի համար Ipsos-ի անցկացրած հարցումը, փոխանցում է Tert.am-ը։

Հետազոտության համաձայն՝ Հարիսն ունի ԱՄՆ գրանցված ընտրողների 49%-ի աջակցությունը, մինչդեռ հարցվածների 45%-ը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին։ Եվս 5 տոկոսն ասել է, որ կաջակցի նախագահի մեկ այլ թեկնածուի։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն