Չինաստանի նախագահը կմասնակցի Կազանում անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերին կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը:
«Նախատեսվում են այց, ուղևորություն, նա կմասնակցի գագաթնաժողովին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նշենք, որ վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
Ավելացնել նոր մեկնաբանություն