Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի վերահսկողությանը պետք է վերադարձվի քաղաքական միջոցներով. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի վերահսկողությանը պետք է վերադարձվի քաղաքական միջոցներով, հակառակ դեպքում դա վտանգավոր է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է RBK-ի ուկրաինական ծառայությունը։
«Ինչ վերաբերում է Զապորոժիեի ԱԷԿ-ի վերադարձին, ապա այսօր կան միայն քաղաքական քայլեր, և ցավոք, դրանք բավարար չեն, որպեսզի կայանը վերադառնա մեր վերահսկողությանը։
Ուկրաինայի համար ավելի անվտանգ է վերահսկել Զապորոժիե կայանը, իսկ մարտի դաշտի տեսակետից առայժմ նման հնարավորություններ չեմ տեսնում, իսկ նրանք, որոնք հավանաբար կան, վտանգավոր են։
Ուստի կարծում ենք, որ դեռ անհրաժեշտ է քաղաքական միջոցներով վերադարձնել մեր կայանը։ Գոնե բոլոր հարթակներում խոսում ենք այդ մասին»,- հայտարարել է նա։
Զելենսկին հավելել է, որ կայանի ապաօկուպացիայի հարցով զբաղվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Ավելացնել նոր մեկնաբանություն