85274

Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր Իսրայել-Լիբանան սահմանին տեղի են ունեցել ամենաինտենսիվ հրազենային մարտերը

Անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իսրայելի և Լիբանանի սահմանին տեղի են ունեցել ամենաինտենսիվ կրակահերթերը, News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ իրենք առնվազն 80 հարձակում են իրականացրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի օբյեկտների վրա: Իր հերթին «Հեզբոլլահը» առնվազն 45 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն