jui

Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից․ Սպիտակ տուն

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին կիրակի հայտարարել է, որ տարածաշրջանի ռազմական էսկալացիան չի համապատասխանում «Իսրայելի լավագույն շահերին», քանի որ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով աճող լարվածությունը հանգեցրել է լայնամասշտաբ պատերազմի մտավախության։

«Մենք չենք կարծում, որ այս ռազմական հակամարտության սրումը բխում նրանց շահերից»,- ասել է Քիրբին ABC-ին տված հարցազրույցում՝  հավելելով, որ ԱՄՆ-ն «այս մասին անմիջականորեն ասել է մեր իսրայելցի գործընկերներին»։

«Լարվածությունն այժմ շատ ավելի բարձր է, քան ընդամենը մի քանի օր առաջ»,- նշել է Քիրբին:

Միաժամանակ նա հավելել է, որ Վաշինգտոնը դեռևս հավատում է, որ «այստեղ կարող է ժամանակ և տարածություն լինել դիվանագիտական ​​լուծման համար, և դա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք»։

Աղբյուրը՝ News.am

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Mektub
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել
Salmına
Ներկայումս ամենամեծ նպատակներից մեկը «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ Սաբինա Սալմանովա