7854

Մակրոնը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Ֆրանսիան ուս ուսի կանգնած է ՀՀ վարչապետի կողքին

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է աշխարհի տարբեր հակամարտությունների ու դրանց լուծման հարցում միջազգային հանրության դերին։

«ՀՀ վարչապետը, որի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ: Միջազգային հանրությունը պետք է ներգրավվի նաև այնտեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է պահպանվեն»,- ասել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն