Submitted by H.Aslanyan on
Չաբահար

Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել

Նոր առևտրային երթուղու գործարկման շուրջ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ սեպտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպումը չի կայացել: Այս մասին «Sputnik Արմենիայի» հարցմանն ի պատասխանч հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Նշված հանդիպումը չի կայացել Իրանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների (Իրան-Իսրայել սրված հակամարտություն - խմբ.) պատճառով»,- նշել են գերատեսչությունում:

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման վերաբերյալ նախնական քննարկումները, սակայն դրա գործարկման վերջնական ժամկետները դեռևս անորոշ են:

Անհասկանալի է մնում նաև Հայաստանի դերը իրանական Չաբահար նավահանգստի կառավարման գործում։

«Նավահանգստի հարցում Հայաստանի մասնակցության ձևաչափը դեռ քննարկվում է»,- նշել են գերատեսչությունում:

Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահարը զգալի լոգիստիկ ներուժ ունի և առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար: Անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ավարտից հետո այս նավահանգիստը կարող է առանցքային տրանսպորտային հանգույց դառնալ հայկական ընկերությունների համար։

Հայաստանի տարածքով նախատեսվող երթուղին ենթադրում է բեռների առաքում Հնդկաստանի և Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Եվրոպա և ԵԱՏՄ։ Սխեմայի համաձայն՝ հնդկական Մումբայ նավահանգստից ապրանքները կարող են առաքվել Չաբահար, այնուհետև ցամաքային ճանապարհով տեղափոխվել Հայաստան, ապա՝ Վրաստան։

Վրացական նավահանգիստներից բեռները կարող են ուղղվել կամ Բուլղարիա և Հունաստան, կամ «Վերին Լարսով»՝ Ռուսաստան։

Երթուղին կարևոր է ինչպես Իրանի, այնպես էլ Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց լոգիստիկ ուղիները: Հայաստանն իր հերթին ակնկալում է ամրապնդել իր դիրքերը որպես տարանցիկ երկիր։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները