Submitted by detq-editor on
«Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության ապահովման միջոցներ են ձեռնարկվում». Գրոսս

«Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության ապահովման միջոցներ են ձեռնարկվում». Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Հայաստանում գործող Մեծամորի Ատոմային էլեկտրակայանում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում անվտանգությունն ապահովելու համար:

Այդ մասին ԱԷՄԳ-ի ղեկավարն ասել է Բաքվում գումարված Չտարածման շարժման համաժողովում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:

«Այնտեղ գտնվում է ԱԷՄԳ-ի առաքելությունը, մենք մեր հայ գործընկերների հետ շփումներում քննարկում ենք անվտանգության չափանիշների ապահովման հարցերը»,- հայտնել է Ռաֆայել Գրոսսին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ավելացնել նոր մեկնաբանություն