Submitted by detq-editor on
Հվ․ Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա. Արտակ Բեգլարյան

Հվ․ Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում մեկնաբանել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիային Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արձագանքը՝ իր անվստահությունը հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդեպ։

«Իմ անվստահությունն ու կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում Ադրբեջանի հանցագործությանը նրա տված արձագանքի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի եվրոպական արժեքների, շահերի և Մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք»,- գրել է Բեգլարյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն