Հայ-թուրքական սահմանին ՀՀ դրոշ է տեղադրվել
Հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, տեղադրվել է հայոց եռագույնը։ Մինչ վեր բարձրացվելը, դրոշն օրհնվել է Շիրակի թեմի ներկայացուցիչների կողմից Երերույքի տաճարում։
Նախաձեռնության հեղինակները նորաստեղծ «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման անդամներն են։ Նախատեսվում է 9 մարզի սահմանամերձ համայնքներում տեսանելի բարձունքների վրա տեղադրել ՀՀ դրոշը։
Անիպեմզայում ՀՀ դրոշը տեղադրվել է Արգենտինայից Սուսաննա և Սերխիո Նահապետյանների հովանավորությամբ։ Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն