Օմանը Իրանի հետ համաձայնեցրել է Հորմուզի նեղուցի բացման ժամանակավոր համաձայնագրի շրջանակը
Օմանը Իրանի հետ համաձայնեցրել է Հորմուզի նեղուցի բացման ժամանակավոր համաձայնագրի շրջանակը։
MS NOW-ի հաղորդմամբ՝ այս պայմանավորվածությունը միտված է հարթելու ճանապարհը դեպի նոր հրադադար և ԱՄՆ-ի ու Իրանի միջև միջուկային հարցերով բանակցությունների վերսկսում:
Ակնկալվում է, որ պաշտոնական հայտարարությանը կմասնակցեն ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) և ԱՄՆ-ը, ինչպես նաև իրենց աջակցությունը կհայտնեն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ):
Պաշտոնական կառույցների ներկայացուցիչները դեռևս չեն հայտնել, թե կոնկրետ երբ կհայտարարվի համաձայնագրի պաշտոնական կնքման մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն