Submitted by H.Aslanyan on
Նւկոլ

Փաշինյանի 4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ

Ընդդեմ մանրակրկիտորեն մշակված աղետի

4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ.

1. Սուվերեն Չպետության

2.  Հայերի գնչուացման

Սա հստակ քաղաքական ծրագիր է, և սրան պետք է պատասխանել բացառապես քաղաքական բանաձևերով։ Ոչ մի պարագայում չի կարելի թերագնահատել սա, եթե նույնիսկ այն համեմված էր մի քանի ժամանոց այլևայլություններով։

Հարավային Կովկասի՝ գծվող նոր ճարտարապետության մեջ Հայաստանը պատրաստ է լինել սուվերեն Չպետություն։ Սա է ասվել։ Լսողները ֆիքսել են։

Իսկ հայ ժողովրդին ներկայացվում է նոր խոշոր հանրային ծրագիր՝ Հայերի գնչուացում։

Ռուսաստանը մեկ տասնամյակ առաջ իր համար ձևակերպեց սուվերեն դեմոկրատիայի կոնցեպտը և գնաց այդ ուղղությամբ, Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը՝ սուվերեն բեսպրեդելի կոնցեպցիան, Եվրոպան՝ սուվերեն անորոշության, Վրաստանը՝ սուվերեն լրջության և այդպես շարունակ։ Հերթը Հայաստանինն է, և կառավարության գործող ղեկավարն այն հստակ ձևակերպեց՝ սուվերեն գնչուացում։

Հայերի գնչուացումը լինելու է տրամաբանական նոր ազգային պրոյեկտը։

Հիմա սրա դեմն առնելու մի ձև կա. պետք են հստակ քաղաքական այլ բանաձև, և դա սեփական ժողովրդին ներկայացնող միավորներ։

Կրկնում եմ. որևէ դեպքում չի կարելի թերագնահատել գործողի կողմից ներկայացված նախագծերը, դրա դեմն այս պահին գերիշխող հակընդդեմ վոկալով  չենք առնելու։ Որևէ հակադարձ հայհոյանք, բողոք, անեծք, ծաղր, սպառնալիք ոչինչ չի աշխատում քաղաքական հստակ ծրագրի դեմ։ Պետք է լուրջ-ռացիոնալ -ազնիվ այլընտրանքային տեսլական, և պետք են դրա կրող քաղաքական-հանրային միավորներ։

Ի՞նչ եք կարծում, Պաղեստինի կամ Գազայի ժողովուրդը հասկանո՞ւմ էր, թե ինչ կարող է կատարվել։ Կարծում եք Արցախի ժողովուրդը հասկանո՞ւմ էր ընթացքը, և որ երկու օրում կորցնելու է հայրենիքը։ Իհարկե ոչ։ Իսկի ղեկավարներն  ու էլիտան չէին հասկանում, մինչև վերջին ժամը։ Նույնը Հայաստանում է լինելու այս ընթացքի դեպքում։

Ժողովուրդներն արդեն պոստ-ֆակտում են հասկանում, որ իրենց գլխին աներևակայելի աղետ է եկել։ Աղետ, որը մշակվել էր սառը ուղեղով, ռացիոնալ հաշվարկներով, կրթված փողկապավոր գործիչների աշխատասենյակներում։Աղետ, որի հաշվարկի մեջ մտնում է նաև այն, որ ժողովուրդները մինչև վերջին պահը չհասկանան, թե ինչ է կատարվում։ Եվ իհարկե ի՞նչ աղետ, եթե այն համեմված չլինի միջազգային հանրության դատարկ կոչերով, երկու կողմերին զսպվածության առաջարկով և այլ անիմաստություններով։ Իսկ փաստն այն է, որ զոհերի, խեղված ճակատագրերի թիվը հարյուր հազարների է հասնում՝ բոլորի աչքի առաջ, 21-րդ դարում։

Մեզ էլ է նույն սպասում. ողջունելու են խիզախ զիջումները։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ այս հեռանկարի դեմն առնելու։ Սա պահանջելու է մեկ բան՝ ծրագրային լիդերություն, քաղաքական ճիշտ միավորներ և ազնիվ երկխոսություն՝ սեփական ժողովրդի հետ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել